Քարդաշյանը 10 կիլոգրամ գիրացել է
LifestyleՀայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սկսել է բացահայտ խոսել իր հղիության մասին և նույնիսկ երկրպագուների հետ որոշ մանրամասնություններով կիսվել: Մասնավորապես Քարդաշյանը նշել է, որ շատ է սպասում երկրորդ երեխայի` արդեն տղայի ծնվելուն:
Թվիթերի իր միկրոբլոգում Քարդաշյանը երկրպագուներին հայտնել է, որ հղիության 20 շաբաթների ընթացքում գիրացել է ավելի քան 10 կգ-ով:
Այդուհանդերձ Քարդաշյանը խիստ զբաղված օրակարգ ունի: Վերջերս նա Փարիզում էր` տեղի ոճաբանների հետ հղի ժամանակ կրելու համար նախատեված հագուստներ ընտրելու նպատակով: