Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +36 աստիճան, հուլիսի 25-ին` +37, հուլիսի 26-28-ին` +38 աստիճան:
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: