Վարչապետի հանձնարարականն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը. Ճշմարիտյան
ՀասարակությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ տեսչական ստուգումները նվազեցնելու հարցը քննարկելու հանձնարարականն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Կարծում ե մ, որ դա գործարար միջավայրի բարելավմանն է ուղղված և որոշակի մեղմացումներին: Երկրորդ՝ տեսչական բարեփոխումներն այժմ ընթացքի մեջ են և տեսչական մարմինների կրճատումը ենթադրում է տվյալ մարմինների որոշակի գործունեության փոփոխություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը քննարկել տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ և կառավարության հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություն: «Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսավարող սուբյեկտների դժգոհություններին և այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նաև բոլոր կարգի ստուգումները վազագույնի հասցնելու քայլերը: