Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ սփյուռքահայ ուսանողների
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում հայրենիքում ապրող եւ աշխատող սփյուռքահայ ուսանողներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխա տակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ երիտասարդների աշխատանքը տարբեր պետական մարմիններում, կարեւորել այդ ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:
Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: