Բանակցություններ են ընթանում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ֆինանսական խնդիրների լուծման շուրջ
ՀասարակությունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հետամուտ է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացմանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿ փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Մշակվել է ծրագրի իրականացման թանկարժեք տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրություն: Այս պահի դրությամբ մենք բանակցությունների մեջ ենք, փորձում ենք ծրագրի իրականացման ֆինանսական խնդիրները լուծել: Կան շահագրգիռ ընկերություններ, որոնք պատրասատակամ են ֆինանսավորել ծրագրի մի մասը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Առաքելյանը: Միևնույն ժամանակ, փոխնախարարը նշեց, որ ծրագիրը թանկարժեք է և անհրաժեշտ է, որպեսզի լինի համապարփակ լուծում: