Դավիթ Թադեւոսյանը՝ իր մասնակցությամբ նոր սերիալի եւ հանգստի մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
“Հարազատ թշնամի” սերիալի ավարտից ամիսներ են անցել: Գլխավոր հերոսին` Սպարտակին, մարմնավորող Դավիթ Թադեւոսյանն այս ընթացքում բացակայել է հեռուստաէկրաններից, բայց ոչ նկարահանման հրապարակից: Դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ առաջիկայում կվերադառնա եթեր:
“Միաժամանակ մի քանի նկարահանմամբ եմ զբաղված: Սեպտեմբերից “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կցուցադրվի իմ մասնակցությամբ նոր սերիալ եւ բազմասերիանոց մեկ այլ նախագիծ”,-նշել է նա` հավելելով, որ այս շրջանում զբաղված է նաեւ գեղարվեստական նոր ֆիլմում խաղալու նախապատրաստական աշխատանքներով:
Շարունակությունը` այստեղ:
