Արտարժույթները, բացի եվրոյից, էժանացել են
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 23-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.77 դրամով` կազմելով 479.17 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.08 դրամով և կազմել 526.85 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 8.33 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.30 դրամով և կազմել 748.03 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 23-ին կազմել է 16 հազար 770.61 դրամ, արծաթի գինը՝ 227.7 դրամ, պլատինի գինը՝ 14 հազար 851.07 դրամ: