Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
ՀասարակությունՀայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ:
Այդ մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: