Ռեկորդային թվով հայկական իժեր են ծնվել Լոս Անջելեսի կենդանաբանական այգում (լուսանկար)
ՀասարակությունNBC News-ը հայտնում է, որ Լոս Անջելեսի կենդանաբանական այգում ռեկորդային թվով հայկական իժեր են լույս աշխարհ եկել:
Այգուց հայտնել են, որ Լոս Անջելեսի արևային կլիմայի պայմաններում իրենց հայկական իժերին բազմացման մղելու համար ստիպված են եղել «վերստեղծել դաժան հայկական ձմեռը, որը մոտ է սառնամանիքին»:
Այժմ Լոս Անջելեսի կենդանաբանական այգի գնացողները կարող են միանգամից 8 հայկական իժերի ձագերի տեսնել: Մինչ այդ այգում 4 հասուն առանձնյակներ կային:
Կենդանատեսակը գրեթե վերացած է համարվում. վերջին 40 տարում պոպուլյացիան կրճատվել է 88 տոկոսով: Ի դեպ, Հայաստանում հայկական իժը գրանցված է Կարմիր գրքում:
