Մանանայի, Անաիսի, Հայկի, Անահիտի, Զառայի եւ Անիի արկածներն Արզնիում
LifestyleBravo.am-ը գրում է.
«Շանթ Tv»-ի «Խոպանի տեսություն» սիթքոմի դերասաններն անմոռանալի օր են անցկացրել Արզնիում: BRAVO.am-ի հետ զրույցում Մանանա Գեւորգյանն ասել է, որ հումորային հեռուստանախագծի անձնակազմով առաջին անգամ էին գնացել բնության գիրկ եւ այնքան լավ ժամանակ են անցկացրել, որ արդեն իսկ ծրագրել են երկրորդ հավաքը.«Զգացինք, որ իրոք իրար շատ ենք սիրում: Թիմի հարցում բախտներս բերել է»:
Անահիտ Կիրակոսյանը, Հայկ Պետրոսյանը, Անաիս Սարդարյանը, Զառա Սահակյանը, Անի Պետրոսյանն ու այլք ակտիվ հանգիստ են ունեցել.«Լողավազանում լողացել ենք, թղթախաղ, մաֆիա խաղացել: Խորոված էլ արեցինք. ինչ հասցրել, արել ենք:): Անահիտը կիթառ էր նվագում, մենք երգում ու պարում էինք: Մի խոսքով` հիանալի օր անցկացրինք հիանալի մարդկանց շրջապատում»,-պատմել է Մանանան:
Շարունակությունը` այստեղ:
