Ֆրանսացիները դեմ են ընտրություններում նախագահի ներկայությանը
ՄիջազգայինՖրանսացիների մեծ մասը դեմ է սպասվող նախագահական ընտրություններում սոցիալիստական նախագահի մասնակցությանը :
«Լո փուան» կայքը գրում է, որ "Իֆոփ" հաստատության անցկացված հարցումների համաձայն, ֆրանսացիների 85 տոկոսը դեմ է 2017 թ.-ի նախագահական ընտրություններում Ֆրանսուա Օլանդի մասնակցությանը: Հարցվողների 55 տոկոսը նշել է, որ նախագահական ընտրություններում Օլանդը դնելու է իր թեկնածությունը:
Հարցվողները նախագահին քննադատելու իրենց պատճառը ՝ նրա չիրականացված խոստումներն են նշել: Տնտեսական աճի կանգը, տնտեսության ոլորտում կառավարության քաղաքականությունների անգործունեությունը, երկիրը ղեկավարելու Օլանդի մեթոդը, գործազուրկների թվի բարձրացումը և նրա անձնական կյանքի պատմությունը՝ նշված մյուս պատճառներն են: