Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, ընդամենը մեքենաները մեղմ համբուրվել են. Սուրեն Շահվերդյան (լուսանկար)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հուլիսի 2-ին ռեժիսոր, «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակ և վարող Սուրեն Շահվերդյանը Երևանում ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել: Այս լուրը համացանցում հայտնվել է վթարից 21 օր անց, որի առիթով ռեժիսորը իր ֆեյսբուքյան էջում այսօր կատարել է հետևյալ գրառումն ու հրապարակել է վթարված մեքենայի լուսանկարը.
«Ահա իմ մասնակցությամբ «լրջագույն» ավտովթարից ինչ վնաս է կրել իմ մեքենայի պետհամարանիշը։ Այս վտանգավոր և լուրջ վթարից հետո թվով մոտ 30 հոգի, տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, որից հետո ուղիղ չվերթով Գերմանիա ապաքինվելու համար։ ՀՀ կառավարության ղեկավարները ՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ արեցին վթարից տուժած մարդկանց աջակցելու նպատակով։ Դուք էլ գումար կարող են փոխանցել։
«ԹԱԼԱՆՈՒՄ»Բանկ,
Դրամային հաշիվ 11111
Դոլարային հաշիվ 22222»:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Սուրեն Շահվերդյանի հետ՝ պարզելու վթարի մանրամասներն ու հեգնական գրառման վերաբերյալ իր մեկնաբանությունը.
Շարունակությունը` այստեղ: