Արտարժույթներն էժանացել են
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով` կազմելով 477.85 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.27 դրամով և կազմել 522.58 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 8.21 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 8.56 դրամով և կազմել 739.47 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 24-ին կազմել է 16 հազար 770.61 դրամ, արծաթի գինը՝ 227.7 դրամ, պլատինի գինը՝ 14 հազար 851.07 դրամ: