Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է Արցախ
ՀասարակությունԵրևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հերթական պաշտոնական այցով Արցախում է գտնվել Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության ոլորտի մասնագետների հետ և քննարկել առաջիկա ծրագրերը: Այնուհետ պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Ստեփանակերտի սպորտդպրոցում, որին ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն:
Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությանն ընդունել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրիկ Գրիգորյանը: Առաջիկա ամիսներին փոխայցելությունները կշարունակվեն: