Պակիստանում ավելացել է ջրհեղեղի զոհերի թիվը
ՄիջազգայինՊակիստանում շարունակում է ավելանալ ջրհեղեղի զոհերի թիվը։
Փինջաբ , Խեյբար , Փախթունխահ շրջաններում և Պակիստանյան Քաշմիրում մինչ այժմ ջրհեղեղի զոհ են դարձել 140 պակիստանցի , 100ից ավելին անհետ կորել կամ վնասվածքներ են ստացել։
Հորդ անձրևներն ու հեղեղաջրերը Պակիստանում ավերել են հարյուրավոր տներ , ցանքատարածքներ և էլեկտրականության ու հեռախոսի սյուներ։
Քաղաքներից ավելի շատ տուժել են Լահուրը, Սիալկոտը, Գոջերանոլան և Քաշմիրի տարածքը ։
Վերջին հնգօրյա ջրհեղեղի պատճառով հարյուրավոր քաղաքների ու գյուղերի բնակիչներ լքել են իրենց տները և ապահով վայրերում են ապաստանել։