Տարօրինակ գտածո փլված առաստաղի տակ (լուսանկարներ)
LifestyleՇենսին նահանգի Յույլին քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է այլասերված գողի, ով հարևանուհիներից գողանում էր վերջիններիս ներքնազգեստները։ Հետաքննությունը պարզել է, որ նա հարմարեցված բանալիով բացում էր բարձրահարկ շենքի 750 բնակարանները։
Կախովի առաստաղի մի կտորը հանելով՝ նա գողացված ներքնազգեստները թաքցնում էր օդափոխության համակարգում։ Ի վերջո, առաստաղն այդքան գողոն չկարողացավ պահել և մի օր փուլ եկավ։ Ոստիկաններն այնտեղից ավելի քան 2000 կանացի ներքնազգեստ հայտնաբերեցին։



