«Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչների ժամանումը նախատեսված է հուլիսի 31- ին
Հասարակություն«Գիշերային Գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչների ժամանումը Հայաստան նախատեսված է հուլիսի 31-ին:
«Մենք նախատեսում ենք, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Բագրատաշենի սահմանային անցակետում կլինեն հուլիսի 31-ին, սակայն չենք բացառում, որ նրան ք կարող են ժամանել նաև հաջորդ օրը` օգոստոսի 1-ին. Ռուսաստանի Դաշնությունում եղանակային պայմանները այնքան էլ հաջող չեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում Ռուսաստանի հայերիմիության առաջին փոխնախագահի տեղա կալ Սերգեյ Սաժումյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ և նորաստեղծ մոտոակումբի ներկայացուցիչների հետ իրենք ուղևորվելու են Բագրատաշեն` դիմավորելու «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչներին:«Մենք պլանավորում ենք, որ օգոստոսի 1-իերեկոյան նրանք հավաքվելու են Երևանի Հանրապետության հրապարակում:
Այնուհետև, օգոստոսի 2-ի կամ 3-ին մենք կազմակերպելու ենք նրանց մամուլիասուլիսը. օրը կհստակեցվի ավելի ուշ,- հայտնեց Սերգեյ Սաժումյանը: Նա հավելեց, որ «Գիշերային Գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մոտոարշավ-երթ են իրականացնելու Հայաստանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում։ «Երթի ընթացքում այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցանկալի կլինի, որ մեր երթին միանան նաևՀայաստանի բոլոր բայկերները»,- ընդգծեց Սաժումյանը։