Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատներին, հուլիսի 25-ի ժամը 16:09-ի դրությամբ, հաջողվել է մարել Երևանի Բուսաբանական այգում բռնկած հրդեհը: «Երևանի Բուսաբանական այգում չորս օջախում հրդեհ էր բռնկվել` 15 հեկտար ընդհանուր մակերեսով: Այս պահին այգու տարածքում ընթանում են հ ետմարման աշխատանքներ»,- այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ՀՀ ՏԿԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին: Դեպքի վայր էին մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: