Հայկական ԱԷԿ-ի ուսումնասիրությունը կշարունակվի 4 տարի. «Հայատոմ»
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Հայկական ԱԷԿ-ի ուսումնասիրությունը կշարունակվի 4 տարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայատոմ» ՊՓԲԸ տնօրեն Վահրամ Պետրոսյանը: Նա նաեւ նշել է, որ «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ ռուս գործընկերների հետ աշխատանքներն արդեն սկսվել են:
«Աշխատանքները տարվում են ոչ միայն ռեակտորի վրա, այլ նաեւ կայանում ընդհանրապես»,- նշել է Պետրոսյանը:
Ինստիտուտն ուսումնասիրում է նաեւ 2017թ. նախատեսված հայկական ԱԷԿ 6-ամսյա դադարին ռեժիմը: «Ինչպես ավելի վաղ նշել էր էներգետիկայի նախարարը, դադարի համար կընտրենք ճկուն գրաֆիկ, որպեսզի էներգետիկ համակարգի վրա մեծ ազդեցություն չթողնենք: Կարծում եմ, կայանը կգործարկվի 2 փուլով»,- նշեց Պետրոսյանը:
Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2018 թվականին, այնպես որ նոր էներգաբլոկը շահագործման հանձնվի 2026 թվականին: