Ալավերդի քաղաքում ամուսինը սպանել է կնոջը. Shamshyan.com
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:Shamshyan.com-ի փոխանցմամբ, լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի «գազի մայլա» կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 39-ամյա Սերինե Կոնինյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում:
Մինչ դատաբժիշկը դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարում տեղում, ոստիկաններն ու քննիչները սպանված կնոջ ամուսնու՝ 40-ամյա Սամվել Ստեփանյանի հարազատների հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հասել են այն արդյունքին, որ ամուսինը քիչ առաջ մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Նա հայտնել է նաեւ հանցագործության գործիք դանակի տեղը: Ամուսիններն ունեին 2 անչափահաս տղա երեխա:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Ս. Ստեփանյանը ձերբակալվել է:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում