Իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է. ԼՂՀ ՊՆ խոսնակ
Հասարակությունnews.am-ը գրում է.
Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
Հասրաթյանի խոսքով, ադրբեջանական ստորաբաժանումները շարունակել են խախտել հրադադարի ռեժիմը, սակայն հայկական առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նշենք, որ վերջին մեկ շաբաթում Ադրբեջանն ավելի ինտենսիվ է խախտում հրադադարի ռեժիմը։ Շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում` ՊԲ-ն կորուստ չի ունեցել:
Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունեցել է առնվազն մեկ զոհ եւ 8 վիրավոր: