Շիրակի մարզում իրականացվել են կրակոցներ հակակարկտային կայաններից
ՀասարակությունՀուլիսի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Շիրակի մարզում իրականացվել են կրակոցներ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Այս տարի ևս հանրապետությունում կավելանա հակակարկտային կայանների թիվը: Այս մասին հուլիսի 1-ին լրագրողներին տեղեկացրել էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Ամեն տարի պետական միջոցներով հակակարկտային կայաններ տեղադրվում են: Այդ թիվը հատկապես ավելացել է վերջին 7 տարիների ընթացքում: Ողջ հանրապետությունում արդեն ունենք 485 կայան: Անցած տարվա կարկտահարությունից հետո միայն Արմավիրի մարզում տեղադրվեց լրացուցիչ 80 հակակարկտային կայան: Ծրագիրը շարունակական է: Կառավարությունը ծրագրել է ամեն տարի ավելացնել հակակարկտային կայանների թիվը, սակայն մենք ունենք մի մեծ խնդիր՝ դա ռադիոլոկացիոն ցանցի բացակայությունն է: Հանրապետությունը չունի ռադիոլոկացիոն ցանց: Հիմա ՀՀ տարածքային կառավարմաÕ ¶ և արտակարգ իրավիճակների նախարարությունը զբաղվում է խնդրով՝ նպատակ ունենալով հանրապետությունում ստեղծել ռադիոլոկացիոն ցանց, որը հնարավորություն կտա կայանները կառավարել մեկ կենտրոնից»,- նշել էր Սերգո Կարապետյանը: