Արտարժույթները, բացի ռուբլուց, թանկացել են
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 27-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով` կազմելով 477.90 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.69 դրամով և կազմել 529.27 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապ երի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 8.03 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.09 դրամով և կազմել 741.56 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 27-ին կազմել է 16 հազար 606.32 դրամ, արծաթի գինը՝ 222.64 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 42.18 դրամ: