Fitch-ը հաստատել է Հայաստանի «B+» վարկանիշը
ՏնտեսությունFitch միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «B+» մակարդակում:
Կազմակերպության պաշտոնական էջում ներկայացված վերլուծության համաձայն` կանխատեսումը «կայուն» է:
Fitch-ը 2015-ին Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 1.5 տոկոս աճ: Վարկանշային ընկերությունը Հայաստանի բյուջեի վիճակը գնահատում է համեմատաբար կայուն: Fitch-ի մասնագետները Հայաստանում 2016թ. ակնկալում են ՀՆԱ-ի 2.5 տոկոս աճ, իսկ 2017թ.՝ 2.9 տոկոս աճ: