Ինձ դժվար է «լեզու գտնել» ինձնից փոքր կամ նույն տարիքի կանանց հետ. Նարեկ Մակարյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգիչ Նարեկ Մակարյանի խոստացված անակնկալների մասին դեռ ամիսներ առաջ Life.panorama.am-ը պատմել է, իսկ այսօր այդ խոստումների հետքերով զրուցեցինք երգչի հետ, ով նշեց, որ խոստումներից հետ չի կանգնում ու ակտիվորեն աշխատում է իր երկրպագուների համար. «Այս պահին բոլորի նման ես էլ ամառային հանգստի մեջ եմ, բայց խոստումներիս մասին չեմ մոռանում, դրա համար էլ հանգիստս համատեղում եմ աշխատանքի հետ: Ճիշտ է՝ ամռանը անակնկալներ չեմ մատուցի, բայց աշխատանքներիս արդյունքը կտեսնեք աշնանը»,- նշեց նա:
Երգիչը հայտնեց, որ այս շրջանում մի քանի նախագծեր է համատեղում, բայց նախատեսված և ոչ մի ծրագիր աչքաթող չի արվի. «Թե ես, թե երկրպագուներս մի փոքր պետք է սպասենք, քանի որ մի քանի նախագծեր միաժամանակ եմ իրականացնում, իսկապես աշխատանքը շատ է»,- շեշտեց Նարեկը:
Օտարազգի չբացահայտված արտիստի և Շուշան Պետրոսյանի հետ նախատեսված դուետների վերաբերյալ ևս Նարեկ Մակարյանը նշեց, որ հստակ ժամկետներ դժվարանում է հայտնել, բայց որ այդ գաղափարները կյանքի կկոչվեն, հաստատ է:
Շարունակությունը` այստեղ: