Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


Պաշտոնական կոչ-խորհուրդ՝ Արցախը հակամարտություն չէ, այլ զարգացող պետություն ու տնտեսություն

Բլոգ
Պաշտոնական կոչ-խորհուրդ՝ հատկապես լրագրողներին ու լրատվամիջոցների մյուս ներկայացուցիչներին. Այն, որ միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են Արցախին և արցախյան հակամարտությանն այնպես, ինչպես ցանկանում են, երբեմն կախված չէ լինում մեզնից: Սակայն երբ հայկական լրատվամիջոցները ևս լուսաբանում են Արցախը ոչ այն համատեքստում, որն առկա է և անհրաժեշտ, մեղմ ասած, ամենևին ողջունելի չէ: Հաճելի և օգտակար չէ տեսնել, որ Արցախի մասին նույնիսկ հայ լրագրողների կողմից գրվող հոդվածների ճնշող մեծամասնությունը վերաբերում է հակամարտությանը՝ իր քաղաքական և ռազմական բաղադրատարրերով: Ահա թե ինչ հետևանքների է հանգեցնում այդ աշխատելաոճը՝ 1. Հասարակությունն անընդհատ լարման վիճակում է գտնվում՝ տպավորություն ունենալով, թե Արցախը շնչում է հակամարտությամբ, թե պատերազմը մազից է կախված: Այնինչ Արցախում լարումը սովորաբար անհամեմատելիորեն ավելի ցածր է լինում, քան, օրինակ, Երևանում: Պարզ հետևություն՝ լարման հիմնական աղբյուրը տեղեկատվական դաշտն է, ոչ թե բուն սահմանը: 2. Անարդարացիորեն անտեսվում են ներքին կյանքի բազմաթիվ ոլորտներ՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, զբոսաշրջային և այլն: Արդյունքում ո՛չ հաջողությունների, ո՛չ էլ խնդիրների մասին է հավուր պատշաճի բարձրաձայնվում: 3. Երբեմն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավելի շատ են ուշադրության կենտրոնում լինում, քան հասարակ Արցախցին իր առօրյա հերոսություններով (կամ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաները), իսկ չէ՞ որ Արցախը նրանցը չէ, այլ բոլոր հայերինը՝ առավել ևս՝ այդ հողի վրա բնակվողինն ու արարողինը: Արդյունքում՝ երբեմն նույնիսկ հայերիս մոտ է Արցախն ընկալվում որպես հակամարտություն: Ի՞նչ անել... Բացի հատկապես ռազմական ոլորտի լուսաբանման որոշակի չափաբաժնից (որը, բնականաբար, իր ռազմավարական նշանակությունն ունի), չմոռանալ նաև հետևյալ քայլերը՝ Ա. Անհապաղ այցելել Արցախ բոլոր փոքր ու մեծ առիթներով, իսկ եթե չկան այդպիսիները, ցանկություն ունենալ և ստեղծել: Խոստանում եմ բոլորին առավելագույն աջակցություն ցուցաբերել՝ և՛ իմ աշխատանքից ելնելով, և՛ որպես անհատ: Բ. Գտնել և ներկայացնել խաղաղ կյանքի հերոսների, հետաքրքիր դեմքեր ու դեպքեր՝ դրանք հնարավորինս չափով չկապելով հակամարտության այս կամ այն դիտանկյան հետ: Այդ միջոցով արտացոլել իրականությունը, այն է՝ հակամարտությունը չէ թելադրում Արցախի բնակչության կյանքի կանոններն ու ռիթմը: Գ. Հակամարտության հետ անմիջական առնչություն չունեցող թեմաները չկապել դրա կամ Ադրբեջանի հետ: Առավել ևս՝ հաջողությունները չներկայացնել որպես Բաքվի դեմ կատարված քայլեր: Արցախի բնակչությունն ապրում ու արարում է այնտեղ ոչ ի հեճուկս Ադրբեջանի, այլ հանուն հայ ազգի և հայրենիքի զարգացման ու հարատևման: Դ. Լուսաբանել սոցիալ-տնտեսական ծրագրերի իրագործումը, դրանց արդյունքներն ու խնդիրները, ցույց տալ Արցախի տնտեսության ներուժն ու հնարավորությունները: Վերջիվերջո, տնտեսական զարգացումն Արցախի ապագայի գլխավոր հենասյուներից մեկն է, և անհրաժեշտ է թե՛ ներգրավել նոր ներդրումներ, թե՛ բացահայտել խնդիրներն ու հնարավորությունները՝ նոր խթաններ ստեղծելով տնտեսության արդյունավետության բարձրացման համար: Ե. Ոչ միայն թղթակիցներ, այլ նաև հնարավորինս շատ կապեր ունենալ Արցախում, ինչը կհանգեցնի նույնիսկ հեռավորությունից լուսաբանման ծավալի ու որակի բարձրացման: Զ. Ուղղակի որպես ամփոփիչ սկզբունք՝ պետք է մտքի մեջ միշտ ունենալ, որ Արցախը հակամարտություն չէ, այլ հայկական հող, զարգացող պետություն ու տնտեսություն: Դե, մնում է օգտվել առիթներից, իսկ առջևում սեպտեմբերերկուսյան միջոցառումներն են՝ մեծ քանակի լրագրողների այցերով հանդերձ: Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտակ Բեգլարյանը:  
Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»