Լոնդոնյան փառատոնում կցուցադրվի Չուխաջյանի «Կարինե» օպերետը
ՄշակույթԼոնդոնյան առաջատար «Արկոլա» թատրոնի «Գրիմբոռն 2015» փառատոնում կցուցադրվի հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը:
Ինչպես տեղեկացրին «Արկոլա» թատրոնից, փառատոնի շրջանակներում` օգոստոսի 14-ին և 15-ին, կցուցադրվի «Կարինեի» ադապտա ցված տարբերակը` ֆրանսիահայ ռեժիսոր Ջերալդ Փափազյանի մեկնաբանությամբ: «Ես ցանականում եմ, որ աշխարհին լսելի լինի Չուխաջյանի երաժշտությունը: Նրա անունը գրեթե մոռացության է մատնվել, և նա անծանոթ է արևմտան մշակույթի կրողներին: Սակայն, լսելով` մարդիկ հավանում են նրա ստեղծագործությունները և զարմանում, որ մինչ այդ ոչ ոք չէր լսել դրանք»,- նշել է Փափազյանը:
Լիբրետոյի հեղինակն է Թագվոր Նալյանը։
Փառատոնի շրջանակներում ցուցադրութունը նվիրված է օպերետի ստեծղման 140-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: