Երևանում թունավորման դեպք է գրանցվել
ՀասարակությունԵրևանի Դիմիտրովի փողոցի բնակիչ, 1996 թ. ծնված Մ. Մ-ն հուլիսի 29-ին՝ ժամը 01.13-ին, թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: