ԼՂՀ փոխարտգործնախարարը ԿԽՄԿ-ի անդամների հետ քննարկվել է անհայտ կորածների հարցը
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը հուլիսի 28-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին:
Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներակայացնող մի շարք խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերին։ Ընդգծվել է, որ խնդիրը կրում է բացառապես հումանիտար բնույթ, և անհրաժեշտ է բացառել այն քաղաքական շահարկումների առարկա դարձնելու ցանկացած փորձ։