Իրանը վերացրել Է այցագրերը յոթ պետությունների քաղաքացիների համար
ՀասարակությունԻրանը վերացրել Է մուտքի այցագրերը յոթ պետությունների քաղաքացիների համար՝ երկրում զբոսաշրջության ինդուստրիան խթանելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Kayhan թերթը:
«Այսուհետեւ Թուրքիայից, Լիբանանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բոլիվիայից, Եգիպտոսից եւ Սիրիայից ժամանող զբոսաշրջիկները կարող են Իրանում ճանապարհորդել առանց այցագրերի»,- ասված Է թերթի հաղորդագրության մեջ:
«Այցագրային ռեժիմի նոր կանոններին համապատասխան, այդ երկրների քաղաքացիները կարող են առանց այցագրի Իրանում գտնվել 15-ից մինչեւ 90 օր»,- մանրամաներ Է մեջբերում հրատարակությունը: Զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի շրջանակներում Իրանի իշխանությունները նաեւ ուսումնասիրում են եւս 60 պետությունների քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: