Հակառակորդի կրակոցները չեն խոչընդոտել Վահան գյուղի գյուղատնտեսական աշխատանքները
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում, չնայած հակառակորդի կողմից կատարվող հրադադարի խախտումներին եւ հաճախակի կրակոցներին, առանց ընդհատման են ընթանում գյուղատնտեսական տարաբնույթ աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, վահանցիները սովորականի պես առանց խուճապի մատնվելու, աշխատում են հանդերում` պահելով անասնահոտերը, հավաքելով անասնակերը:
«Հրադադարի ամենաակնառու խախտումը գրանցվեց նախորդ ուրբաթ, երբ հակառակորդը ականանետերից 80 կրակոց արձակեց Վահանի պաշտպանական դիրքերի, նույնիսկ` դաշտերի վրա: Մեր մարտիկների պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռեց, բայց հետագա օրերի ընթացքում բավարավում էր ինքնաձիգերի կարճատեւ կրակահերթեր թողնելով: Բայց վահանցիները վաղուց սովոր են նման իրավիճակներին եւ անխուճապ հավաքում են բերքը, զբաղվում իրենց ամենօրյա հոգսերով»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան