«Էրեբունի» ԲԿ-ում ծննդկան է մահացել. երեխայի վիճակը ծանր է
ՀասարակությունԵրեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ հուլիսի 29-ին, հղիության 35-րդ շաբաթում գտնվող կին է մահացել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից:
Նրանց փոխանցմամբ՝ Մերի Մարգարյանն իրենց մոտ է տեղափոխվել հուլիսի 27-ին: Նրան կեսարյան հատում են արել, վիճակը ծայրահեղ ծանր էր, երկու օր անց ծննդկանը մահացել է: Փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել, սակայն վիճակը ծանր է:
Մեր տեղեկություններով՝ ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: