Պոլինա Գագարինան պատմել է Մելաձեից հեռանալու մասին
LifestyleՀայտնի երգչուհի Պոլինա Գագարինան, ով վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է իր համագործակցությունն ամենահայտնի պրոդյուսերներից մեկի Կոնստանտին Մելաձեի հետ, խոսել է, թե ինչու է դիմել այդ քայլին:
Երգչուհին սոցցանցի իր էջում գրել է, թե որքան վրդովված է տաբլոյիդների տարարծած ապատեղեկատվություններից: Երգչուհին նշել է, որ համագործակցության դադարի մասին նրանք պայմանավորվել են Նոր տարուց առաջ և դա չի նշանակում, որ մեկը մյուսին թողել կամ հեռացել է: Բացի այդ՝ Պոլինան հստակ ընդգծել է, որ այս որոշումը ոչ մի կերպ չի անդրադարձել նրանց ընկերական հարաբերությունների վրա: