Արտարժույթները թանկացել են
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 29-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.27 դրամով` կազմելով 478.81 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.68 դրամով և կազմել 529.85 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռ ուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 8.05 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.52 դրամով և կազմել 748.62 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 29-ին կազմել է 16 հազար 875.01 դրամ, արծաթի գինը՝ 223.83 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 24.64 դրամ: