Ո՞րն է Հասմիկ Կարապետյանի ամուսնու խնդրանք-պահանջը երգչուհուն
LifestyleAsekose.am-ը գրում է.
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում փոխել է իր ազգանունն ու դարձել Կիրզմիլիան:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու համար արդյոք վերջինիս բեմական ազգանունը նույնպես կփոխվի.
«Ոչ, իմ բեմական ազգանունը չի փոխվելու: Ազգանվանս փոփոխությունը ամուսնուս խնդրանք-պահանջն է եղել: Մենք օրինականացրել ենք մեր հարաբերություններն ու դարձել ենք օրինական ամուսիններ, այդ պատճառով որոշեցի փոխել ազգանունս, քանի որ գեղեցիկ է, երբ ընտանիքում բոլորն ունենում են նույն ազգանունը»:
Այն հարցին արդյոք երգչուհին պատրաստվում է նոր ստեղծագործություններով հանդես գալ երկարատև դադարից հետո Հասմիկն ասաց, որ սեպտեմբեր ամսին հանրության դատին կհանձնի իր նոր երգն ու տեսահոլովակը.
«Դեր Հովայի հետ միասին աշխատում ենք իմ նոր ստեղծագործության վրա, որը տևել է մոտ երկու տարի: Այն պետք է պատրաստ լիներ ապրիլի 24-ին, քանի որ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյանկին: Երգը կոչվում է «Դու պիտի ապրես»: Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը: Երգն ու տեսահոլովակը կներկայացնեմ սեպտեմբերի 21-ին»,- Asekose.am-ի թղթակցի հետ իր խոսքն ավարտեց երգչուհին: