ԵԱՏՄ անդամ-պետությունների ՀՆԱ-ն 2016-2017 թվականներին աճելու է
ՏնտեսությունԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական միտումների ներքո աշխատանքներ են տարվում կառույցի անդամ-երկրների միջև մակրոտնտեսական և դրամավարկային համագործակցության հետագա խորացման շուրջ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտը պատրաստել է ԵԱՏՄ անդամ պետությունների 2015 թվականի առաջին եռամսյակի մակրոտնտեսական միտումների և 2015-2017 թվականների համար ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների զարգացման կանխատեսման զեկույց:
Զեկույցի համաձայն` 2015 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի դանդաղեցմանը նպաստել է կառույցի անդամ մի շարք պետություններում էներգակիրների գնի նվազումը` էներգակիրների արտահանման եկամուտներից խիստ կախված լինելու և 2015 թվականի չորրորդ եռամսյակում ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով: Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանում պահպանվում է ՀՆԱ-ի դրական դինամիկան, իսկ Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում ՀՆԱ-ն նվազման միտում ունի:
«Ընդհանուր առմամբ` նավթի համաշխարհային գների դրական դինամիկայի շնորհիվ` ԵԱՏՄ անդամ-պետությունների ֆոնդային բորասներում իրավիճակը կայունացել է: ԵԱՏՄ անդամ-պետությունների ՀՆԱ-ն նվազելու է մոտ 2.4 տոկոսով: Սակայն, 2016-2017 թվականներին ակնկալվում է ԵԱՏՄ անդամ-պետությունների ՀՆԱ-ի աճ: 2016 թվականին ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը կարող է կազմել մոտ 0.9 տոկոս, իսկ 2017 թվականին` 1.3 տոկոս», - նշված է զեկույցում: