Արևմտյան Աֆրիկայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու 105 նոր դեպք
ՀասարակությունԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսի 16-ից ի վեր Արևմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 18 դեպք և վարակման 105 նոր դեպք:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին են վկայում են Ժնևում տարածված վիճակագրական տվյալները:
Ընդամենը համաճարակի սկսկվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 279 մարդ, վարակվել՝ 27 հազար 748-ը:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, եւ մահացել են ութը: