Հյութ, որը նպաստում է լավ քնելուն (լուսանկար)
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Բալի հյութի օգտագործումն առավոտյան և երեկոյան կարող է մարդկանց օգնել ավելի լավ քնել երեկոյան։ Նման հայտարարությամբ հանդես են եկել Լուիզիանա նահանգի ամերիկյան գիտնականները: Նրանք հայտնաբերել են, որ երկու շաբաթվա ընթացքում օրական երկու անգամ բալի հյութի ընդունումը տարեց մարդկանց մոտ նպաստում է 90 րոպե քնի ավելացման:
Անքննությունը տարեց մարդկանց համար լուրջ խնդիր է, քանի որ դրանով տառապում է 65 տարեկան և ավել բնակչության 23%- 34%-ը: Մասնագետներն այն կապում են հիպերտոնիայի, երկրորդ կարգի դիաբետի, խրոնիկական ցավերի ավելացման հետ:
Հետազոտողներն ուսումնասիրել են անքննությամբ տառապող մոտ 68 տարեկան 7 տարեց մարդկանց, ովքեր բալի հյութ են խմել օրական երկու անգամ երկու շաբաթվա ընթացքում: Ավելի ուշ այդ նույն մարդկանց պլացեբոյով ըմպելիք են տվել:
Մասնագետները հայտնաբերել են, որ երբ մասնակիցները բալի հյութ խմել են առավոտյան և երեկոյան, նրանք ամեն գիշեր մոտավորապես 1,5 ժամ ավելի շատ են քնել: Բալի հյութը մելատոնինի բնական աղբյուր է:
