«Ժողովուրդ». ՀՀ հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով նվազել են 917 միլիոն 685 հազար դրամով
Տնտեսություն«Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 917 միլիոն 685 հազար դրամով: Խոշոր հարկատուների վճարած հարկերի նվազումը ենթադրում է, որ փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռը, անցած տարվա համեմատ, ավելացել է: Եթե խոշորները չեն վճարում, ապա նրանց փոխարեն ստիպված պետք է վճարեն փոքրերը:
Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ հիմնական անկումը բաժին է հասնում խոշոր հարկատուների կողմից վճարված անուղղակի հարկերին, այդ թվում՝ ԱԱՀ-ին: Այս հարկատեսակի գծով խոշոր հարկատուները, անցած տարվա համեմատ, պետբյուջե են վճարել 6 մլրդ 301 մլն դրամով պակաս գումար: Այս փաստն ուղղակի ապացուցում է, որ Հայաստանի տնտեսությունը ոչ թե աճում է, ինչպես պնդում են պաշտոնական վիճակագիրները, այլ անկում է ապրում:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։