Իմ եւ Կարենի համար յուրաքանչյուր օրն, ասես, տոն լինի. Անուշիկ Ալավերդյանի ընտանիքը մեկ տարեկան է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մեկ տարի, երջանիկ ու սիրով լի 365 օր եւ արդեն կլորացած փորիկ՝ Անուշիկ Ալավերդյանի եւ Կարեն Մամիկոնյանի գեղեցիկ ընտանիքը ճիշտ մեկ տարեկան է: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ ամուսնության մեկ ամյակը լրացել է հուլիսի 25-ին, սակայն, աշխատանքային խիստ զբաղվածության պատճառով զույգը դեռ չի հասցրել նշել իրենց կյանքի ամենահիշարժան օրը. «Դեռ չենք նշել մեր ընտանիքի առաջին տարեդարձը, հուսամ, դեռ կհասցնենք, կարծում եմ գլխավորն այն է, որ ես եւ Կարենը շատ ենք կարեւորում մեր միության օրհնման օրը»,- նկատեց Անուշիկը:
Զգացողությունները նկարագրելիս՝երգչուհին նշեց. «Իմ եւ Կարենի համար յուրաքանչյուր օրն, ասես, տոն լինի, քանի որ մեր ընտանիքում իսկապես տիրում է ջերմություն, փոխադարձ հարգանք եւ մեծ սեր: Այս մեկ տարվա ընթացքում շատ բան փոխվեց, փոխվեցին նաեւ զգացողությունները, երբ պարզեցինք, որ համալրում է սպասվում մեր նորակազմ ընտանիքում, դրանով ամեն բան ասված է»:
Շարունակություը` այստեղ: