Շուշան Երիցյանը լավ նորություններ ունի
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մոդել-դերասանուհու Շուշան Երիցյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ ստիպված է եղել անժամկետ հետաձգել ամառային հանգիստը, քանի որ անսպասելի կերպով «Բախտաբեր» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել. ««Բախտաբեր» հեռուստասերիալի հետ կապված նոր պայմանագիր կնքեցինք, ցավոք սրտի, իմ մեկնումը հանգստի փոքր-ինչ կհետաձգվի, քանի արդեն սկսել են նկարահանումները և երկար ժամանակով չեմ կարող բացակայել երկրից»,- Life.panorama.am-ի հետ զրույցում այսօր պատմեց դերասանուհին:
Շուշան Երիցյանը տեղեկացրեց, որ արդեն կերտում է նոր դերը. «Տևական ժամանակ է, ինչ սկսել են նկարահանումները, և արդեն հաջորդ շաբաթ կամ առավելագույնը տասը օրից հեռուստադիտողը կտեսնի ինձ «Բախտաբեր»-ի շրջանակներում»,- նշեց նա: Շուշան Երիցյանը նկատեց, որ իր դերը այս հեռուստասերիալում կարճ կյանք չի ունենա. «Նոր կերպար է ստեղծվում, որը շարունակական դեր կլինի և գնալով ավելի կզարգանա»,- նկատեց նա:
Շարունակությունը` այստեղ: