Կառավարությունը Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ապահովեց նոր տարածքով
ՀասարակությունՀՀ կառավարությունը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը կվարձակալի Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 400 քառակուսի մետր մակերեսով գրասենյակային տարածք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը գործադիրի նիստում նշեց, որ տարածքի մեկ քառակուսի մետրը կվարձակալվի 4934 դրամով:
Վարձավճարի տրամադրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 9 մլն 868 հազար դրամ: