Քեյթլին Ջեները սեռափոխությունից հետո առաջին անգամ հանդիպել է նախկին կնոջը
LifestyleNews.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի խորթ հայր Բրյուս Ջեները սեռափոխությունից հետո չէր հանդիպել իր նախկին կնոջը՝ Քրիս Ջեներին։
Սակայն ի վերջո հանդիպումը տեղի է ունեցել, քանի որ TMZ-ի լրագրողները Քիմի մայրիկի մեքենան նկատել են Քեյթլինի տան առջեւ։

Ինչպես հայտնի է, սկզբում Քրիսը հիացած չէր Բրյուսի սեռափոխման որոշումով, եւ նրանք անգամ վիճել էին։ Սակայն ժամանակի ընթացքում Քրիսը հաշտվել է Բրյուսի այս որոշման հետ եւ փաստորեն, որոշել լավ հարաբերություններ հաստատել նախկին ամուսնու հետ։
- See more at: http://style.news.am/arm/news/23878/qeytlin-jenery-serapokhutyunic-heto-arajin-angam-handipel-e-nakhkin-knojy.html#sthash.AETlI5Ue.dpuf