Բոբի Քրիստինայի հուղարկավորության օրն ու տեղը փոխվել է
LifestyleNews.am-ը գրում է.
Հուլիսի 27-ին մահացավ աշխարհահռչակ երգչուհի Ուիթինի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոբի Քրիստինային հուղարկավորելու են հուլիսի 30-ին իր մոր` Ուիթնի Հյուսթոնի կողքին Ֆեյրվյու գերեզմանատանը:

Սակայն այժմ պարզվել է, որ Քրիստինայի հուղարկավորության օրն ու տեղը փոխվել է, քանի որ աղջկա հայրական եւ մայրական կողմի բարեկամները չեն կարողանում մեկ ընդհանուր հայտարարի գալ, գրում է Contact Music-ը։

Բոբի Բրաուն
«Երկու ընտանիքները չեն կարողանում միասին մեկ տեղում գտնվել։ Այս պահի դրությամբ ծրագրերը փոխվել են եւ դեռ շատ աշխատանքներ կան անելու», - հայտնել է աղբյուրը։

Սիսի Հյուսթոն