ԼիՃք գյուղում ասֆալտապատվում է կենտրոնական ճանապարհը
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղական միջոցների հաշվին ասֆալտապատվում է գյուղի կենտրանական ճանապարհի մի հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, տեղական բյուջեից ներդրված 18 միլիոն դրամի հաշվին կասֆալտապատվի մոտ 2000 քառակուսի մետր մակերես` 315 գծամետր երկարությամբ: Կառուցվում է նաեւ ջրահեռացման համակարգ: Շինարարական աշխատանքներն ընթանում են արդեն 10 օր եւ ավարտին կհասցվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Սեւանի ՃՇՇ» ԲԲԸ ճանապարհաշինարարները:»Լիճքի կենտրոնական ճանապարհի երկարությունը կազմում է 5,5 կիլոմետր, որից այս ծրագրի իրականացումից հետո կունենանք 1 կիլոմետր 800 մետր երկարության ասֆալտապատ ճանապարհ: Մնացած մասը կփորձենք ասֆալտապատել ու բարեկարգել կամ պետական միջոցների, կամ այլ ծրագրերի հաշվին»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան