ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի նոր փուլում կշեռքի նժարը մեր կողմում է լինելու. Դավիթ Շահնազարյան
Հասարակություն«Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ ԼՂ հակամարտության լուծման բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվելու:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են իրենց աշխատանքը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նոր բախումներ թույլ չտալու ուղղությամբ: Բացի այդ` ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտության լուծմանբանակցային գործընթացի նոր փուլում կշեռքի նժարը լինելու է Հայաստանի կողմը, քանի որ Ադրբեջանը վերջին շրջանում լուրջ հակա սությունների մեջ է մտել Արևմուտքի մի շարք պետությունների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» սեմինարին այսպիսի կարծիք հայտնեց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնիղեկավար Դավիթ Շահնազարյանը`հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չունի այդքան քաղաքական կամք պատերազմը վերսկսելու համար:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի,ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջտարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: 1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղըեւ Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: Հիմնախնդրի կարգավորման շուրջբանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելուբավականաչափ ներուժ ունի: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումնանհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավմասնակցության: