Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


ՓՄՁ-ների օդերը կբացվեն

Բլոգ

Նարեկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՓՄՁ ոլորտը Հայաստանի պայմաններում հատուկ հոգացության կարիք ունի և անհրաժեշտ է, որ ոլորտի ներկայացուցիչներին պարբերաբար աջակցություն տրամադրվի: Բացի այդ կարևոր է, որ Հայաստանի և այլ երկրների փոքր և միջին ձեռնարկատերերի միջև համագործակցություն և փորձի փոխանակում լինի՝ անհրաժեշտ առաջընթաց ապահովվելու համար:
Ոլորտի զարգացման և մրցունակության զարգացման տեսանկյունից «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020 թվականներ)» միության ծրագիրը նոր հնարավորությունն է բացում:

Այս ծրագիրը, որի մասին համաձայնագիրը հավանության է արժանացել գործադիրի կողմից, ստեղծվել է Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2013թ. դեկտեմբերի 11-ի No 1287/2013 Կանոնակարգով (ԵՄ), որով հաստատվել է Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME) (2014-2020):

ԵՄ No 1287/2013 Կանոնակարգի 6.1 հոդվածի համաձայն՝ այն երկրները, որոնք ընդգրկված են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում, կարող են մասնակցել ծրագրին այն դեպքում, եթե համաձայնագրերը և ընթացակարգերը դա թույլ են տալիս՝ համաձայն Միության ծրագրերում ամրագրված համապատասխան Շրջանակային համաձայնագրերով այդ երկրների մասնակցության ընդհանուր սկզբունքների, ընդհանուր դրույթների և պայմանների, Ասոցացման համաձայնագրերի և Ասոցացման խորհրդի որոշումների արձանագրությունների:

Հայաստանը մասնակցելու է ծրագրին՝ բացառությամբ ֆինանսական գործիքների: Ծրագրի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանի կողմից Եվրոպական միության բյուջե տարեկան վճարվող անդամավճարը 2016-2017թթ. ժամանակահատվածի համար կազմելու է 78 868 եվրո, իսկ մյուս մասի համար (2018-2020թթ.) ամենամյա ֆինանսական մասնաբաժինը հաշվարկվելու է 2017թ. ընթացքում: ՀՀ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) պատրաստակամություն է հայտնել հատկացնել համապատասխան միջոցներ՝ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության համար նախատեսված անդամավճարը վճարելու համար:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ներկայացված ծրագրային առաջարկը դրական գնահատական է ստացել և Եվրահանձնաժողովի կողմից առաջարկվել է կնքել դրամաշնորհային համաձայնագիր, ինչը նշանակում է, որ ծրագրին անդամակցելու դեպքում Հայաստանի ՁԵՑ-ի գործունեության համաֆինանսավորումը երաշխավորված է լինելու առաջիկա 5 տարիների ընթացքում:

Նշենք, որ որպես ծրագրի հիմնական նպատակ է նշվում հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին ԵՄ-ին կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից օգտվելու հնարավորության ընձեռումը: Ծրագրին մասնակցությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակներում` էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը, դիմել ամենամյա ERASMUS երիտասարդ ձեռներեցների ծրագրին և ձեռներեցության խթանման նմանատիպ այլ ծրագրերին:

Բացի այդ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հայաստանյան կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել ծրագրի շրջանակներում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին:

Ծրագիը նախատեսում է նաև, որ Հայաստանի մասնակցությունը ծրագրին շարունակաբար ենթարկվելու է մոնիթորինգի` համապատասխան հանձնաժողովի և Հայաստանի մասնակցությամբ: Հայաստանը Հանձնաժողովին ներկայացնելու է համապատասխան հաշվետվություններ և այդ համատեքստում մասնակցի ԵՄ-ի կողմից նախատեսված կոնկրետ միջոցառումներին:

Այսպիսով կարող ենք նշել, որ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020 թվականներ)» միության ծրագրին Հայաստանի մասնակցությունը ՓՄՁ ներկայացուցիչների համար որոշակի առումով նախադրյալներ կստեղծի մեղմել ոլորտում առկա դժվարությունները:

 
Զախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրել