Դոլարն էժանացել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 30-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով` կազմելով 478.65 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.68 դրամով և կազմել 525.17 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլո ւ փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 8.07 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.92 դրամով և կազմել 747.70 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 30-ին կազմել է 16 հազար 777.81 դրամ, արծաթի գինը՝ 224.83 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 127.34 դրամ: