Երևանի Ներքին Չարբախի բնակիչը սպառնում է պայթեցնել տունը. ինքնասպանության փորձը կանխվել է
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 15:33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փակվել է տանը եւ սպառնում է ավտոմեքենայի գազի բալոնով պայթեցնել տունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Խ.-ը բացել է խոհանոցի գազօջախի, ինչպես նաև նախապես տուն բերած գազի բալոնի (ավտոմեքենայի) փականները (ավտոմեքենայի գազի բալոնը դատարկ է եղել):
Տեղի ուժերով տան գազամատակարարումը դրսից դադարեցվել է:
Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և հարազատների հետ բանակցությունների արդյունքում քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: