Հալեպում գտնվող հայ ծերերի և մանկատան երեխաների ճակատագիրը մտահոգիչ է
ՀասարակությունՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հալեպում (Սիրիա) ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, գլխավոր հյուպատոսը նախարարին է ներկայացրել Հալեպում տիրող իրավիճակը, որը վերջին շրջանում ավելի է սրվել:
Նա նշել է, որ հատկապես մտահոգիչ է Հալեպի ծերանոցի, որտեղ բնակվում է 46 մարդ և մանկատանը ապաստանած 30 երեխաների ճակատագիրը: Ջրի, էլեկտրաէնեգիայի բացակայության հետևանքով դժվարացել են կենցաղային պայմանները, զգալի է սննդի անբավարարությունը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը խոր մտահոգություն հայտնելով հալեպահայության ճակատագրի վերաբերյալ, խոստացել է անել հնարավորը` նրանց աջակցելու համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում հաստատված սիրիահայության հիմնախնդիրներին: